Նկարիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում բացվել է Արցախի նկարիչների ցուցահանդեսը:
Հասկանալի է` չլիներ Արցախի գլխին եկածը, ինչ ծավալով ու որակով արված գործեր ներկայացված կլինեին:
Սակայն, ցավոք, սա է անգերազանց ցինիկի բնութագրած դժգույն, դառն իրականությունը, որը Շուշիի մասնավորեցման մեջ ամբողջ Արցախի բնութագրական է դարձել ու թե այսպես գնա` վաղը կներառի և համայն հայ աշխարհը:
Ցավալին այն է, որ ցուցահանդեսի լուսաբանմանը չի արձագանքել և ո՛չ մի հեռուստաընկերություն:
Ի՞նչ կարող ես անել` գործնականի մեջ այսքան ենք տեսակ ու ամբողջություն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ